Նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29-ի նստաշրջանում Իտալիայի պատվիրակությունը կգլխավորի Իտալիայի կառավարության ղեկավար Ջորջիա Մելոնին, ադրբեջանական Report-ին հայտնել է Իտալիայի կառավարության կլիմայի փոփոխության հարցերով հատուկ բանագնաց Ֆրանչեսկո Կորվարոն։
«COP29-ին Իտալիան կներկայացնի Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, իսկ նրա պատվիրակության կազմում կլինի նաև երկրի շրջակա միջավայրի նախարար Ժիլբերտո Պիչետո Ֆրանտին», - փոխանցել է Կորվարոն:
Եվրամիության անդամ Իտալիան Ադրբեջանի առաջատար առևտրային գործընկերն է և ադրբեջանական նավթի խոշորագույն ներկրողը։ Երկու երկրները վերջին տարիներին սկսել են համագործակցել նաև ռազմատեխնիկական ոլորտում։ Անցած տարի Հռոմը Բաքվին է վաճառել C-27J տեսակի ռազմական օդանավեր։
Անցյալ ամիս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքային այցով Իտալիայի Չերնոբիո քաղաքում էր, որտեղ հանդիպումներ է ունեցել այդ երկրի իշխանությունների, այդ թվում՝ նախագահի, վարչապետի հետ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ալիև․ «Ադրբեջանն ու Իտալիան հարաբերությունների նոր էջ են բացում»ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Իտալիայի պաշտպանության նախարարը Բաքվում էԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը պաշտոնական այցով Իտալիայում է