Իտալիայի վարչապետը Բաքվում է

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնի, արխիվ

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին այսօր պաշտոնական այցով ժամանել է Բաքու:

Այցի ընթացքում Մելոնին կբանակցի նախագահ Իլհամ Ալիևի, մի շարք այլ բարձրաստիճան ադրբեջանցի պաշտոնյաների հետ։

Իտալիան Ադրբեջանի խոշորագույն արտաքին առևտրային գործընկերն է։ Երկկողմ ապրանքաշրջանառության ծավալը 2025 թվականին գերազանցել է 11 միլիարդ դոլարի ցուցանիշը։ Իտալիայում սպառվող գազի 16 տոկոսը ադրբեջանական ծագում ունի։