Իտալիայի ափերի մոտ երկու առևտրային նավերը հայտնաբերել են երկու միգրանտների մարմիններ և փրկել 32 հոգու: Նրանք փորձում էին Լիբիայից Եվրոպա անցնել:
Փրկարարական բարեգործական կազմակերպությունները, վկայակոչելով ներգաղթյալներին, հայտնել են, որ ևս 71 մարդ կորել է ծովում:
Տուժածներին տեղափոխել են իտալական առափնյա պահպանության պարեկային մոտորանավակ, ապա Լամպեդուզա կղզի:
Իտալիայի ներքին գործերի նախարարությունը լրացուցիչ տեղեկություն չի հաղորդել:
Փրկվածները պատմել են, որ իրենց նավում ի սկզբանե եղել է 105 ուղևոր:
Միգրացիայի միջազգային կազմակերպության գնահատմամբ՝ այս տարի կենտրոնական Միջերկրական ծովում զոհվել է առնվազն 683 մարդ, ինչը 2014 թվականից ի վեր ամենաբարձր ցուցանիշներից մեկն է: