Իտալիա-Ադրբեջան գործընկերությունը կարևոր է այս բարդ ժամանակաշրջանում. Մելոնի

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, որը գտնվում է Բաքվում, հայտարարել է, որ Ադրբեջանում է՝ ռազմավարական գործընկերությունն ամրապնդելու նպատակով։ Նա այդ մասին գրառում է կատարել X-ում։

«Այս գործընկերությունն ունի կոնկրետ և երկարաժամկետ նշանակություն Իտալիայի համար։ Մենք մտադիր ենք ավելի ամրապնդել մեր նշանակալի համագործակցությունը Ադրբեջանի հետ էներգետիկայի, անվտանգության, տրանսպորտի և լոգիստիկայի, ներդրումների և քաղաքական երկխոսության ոլորտներում և աստիճանաբար դա վերածել մեր երկրների համար կոնկրետ հնարավորությունների։

Բարդ համաշխարհային զարգացումների ժամանակաշրջանում հատկապես կարևոր են հուսալի գործընկերությունները։ Իտալիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունները հենց այդպիսի գործընկերություն են», - ըստ ադրբեջանական APA-ի, նշել է նա։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իտալիայի վարչապետը Բաքվում է