Իտալական խոհանոցը՝ ոչ նյութական մշակութային ժառանգության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում

ՅՈՒՆԵՍԿՕ-ն իտալական խոհանոցն ընդգրկել է ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում, ընդգծելով, որ այն ոչ միայն բաղադրատոմսերի հավաքածու է, այլև ավանդույթների ու ծեսերի ամբողջություն։

«Իտալական խոհանոցը մեր ամենահզոր դեսպանն է», - տեսաուղերձում ասել է վարչապետ Ջորջիա Մելոնին, հավելելով. - «Մենք աշխարհում առաջինն ենք, որ ստանում ենք այս ճանաչումը, որը պատվում է մեր ինքնությունը։ Որովհետև իտալացիներիս համար խոհանոցը պարզապես սնունդ չէ, այլ շատ ավելին՝ մշակույթ, ավանդույթ, աշխատանք, հարստություն»:

«Սա նվաճում է, որը պատկանում է Իտալիային, բայց որը հարստացնում է ամբողջ մարդկությանը», - նաև հայտարարել է Մելոնին: