Իսրայելի բանակը տարհանման նախազգուշացում է տվել Լիբանանի հարավում գտնվող Մանսուրի գյուղի բնակիչներին։ Այս մասին X սոցիալական հարթակում հայտնել է Իսրայելի բանակի խոսնակը։
Սա ավելի քան մեկ ամսվա ընթացքում Լիբանանի վերաբերյալ իսրայելական բանակի առաջին առցանց նախազգուշացումն էր։
Մանսուրին, որ գտնվում է Լիբանանի հարավում, Իսրայելի և «Հեզբոլա»-ի հակամարտության կենտրոններից մեկն է։