Իսրայելը շարունակել է հարվածել Լիբանանին

Լիբանան - Սիդոն քաղաքի սրճարանին Իսրայելի հարվածի հետևանքով զոհվածների հուղարկավորությունը, 10-ը ապրիլի, 2026թ.

Մինչ Վաշինգտոնն ու Թեհրանը փորձում են խաղաղությունը հաստատել, Իսրայելը շարունակել է հարվածել Լիբանանին՝ պնդելով, որ թիրախավորում է Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի ենթակառուցվածքները: «Հեզբոլա»-ն ևս պատասխան հարվածներ է հասցրել: Կան զոհեր և վիրավորներ:

Իսրայելը համաձայնել է հաջորդ շաբաթ Վաշինգտոնում Լիբանանի ներկայացուցիչների հետ բանակցել խաղաղության շուրջ: ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանը, սակայն, պնդել է, որ «Հեզբոլա»-ն չպետք է մասնակցի դրանց:

«Իսրայելը հրաժարվել է քննարկել հրադադարի հարցը «Հեզբոլա» ահաբեկչական կազմակերպության հետ, որը շարունակում է հարձակվել Իսրայելի վրա և երկու երկրների միջև խաղաղության հիմնական խոչընդոտն է», - հայտարարել է դեսպան Յեխիել Լեյթերը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լիբանանի ռմբակոծության պատճառով խաղաղության հեռանկարը մնում է մշուշոտ. ի՞նչ կքննարկեն կողմերըԱՄՆ-ն և Իրանը կբանակցեն Պակիստանում, Իսրայելն ու Լիբանանը՝ ԱՄՆ-ումՆեթանյահուն հայտնել է, որ Իսրայելը ցանկանում է «հնարավորինս շուտ» բանակցություններ սկսել Լիբանանի հետՏասնյակ պետություններ դատապարտում են Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահների վրա հարձակումները«Մթնոլորտը ծանր, ահավոր է». ինչ են պատմում լիբանանահայերը