Իսրայելը պատրաստվում է Իրանի էներգետիկ օբյեկտների վրա հարձակումների. Reuters

Իսրայելը պատրաստվում է հարձակվել իրանական էներգետիկ օբյեկտների վրա, բայց սպասում է Միացյալ Նահանգների կանաչ լույսին, Reuters-ի փոխանցմամբ այսօր հայտարարել է Իսրայելի պաշտպանության բարձրաստիճան պաշտոնյան՝ հավելելով, որ նման հարձակումները, հավանաբար, կիրականացվեն հաջորդ շաբաթվա ընթացքում։

Այս հայտարարությունը հնչում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանին 48-ժամյա վերջնագիր ներկայացնելուց հետո:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը հայտարարել է, որ Իրանն ունի 48 ժամ՝ համաձայնագիր կնքելու համար, հակառակ դեպքում «դժոխք» է սպասվում

ԱՄՆ նախագահն այսօր հայտարարել է, որ Իրանն ունի 48 ժամ՝ կարևորագույն նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցը բացելու վերաբերյալ համաձայնության գալու համար, հակառակ դեպքում կհայտնվի «դժոխքում»։

«Հիշո՞ւմ եք, երբ ես Իրանին տասը օր տվեցի գործարք կնքելու կամ Հորմուզի նեղուցը բացելու համար»,-սոցցանցում գրել է Թրամփը՝ անդրադառնալով մարտի 26-ին իր կողմից տրված վերջնագրին։

«Ժամանակը սպառվում է. 48 ժամ է մնացել, մինչև ամբողջ դժոխքը կտիրի նրանց վրա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: