Իսրայելը հայտնում է՝ Իրանից հրթիռներ են արձակվել դեպի Հորդանանի Աքաբա

Արխիվ

Իսրայելի բանակն այսօր հայտնել է, որ հայտնաբերել է Իրանից դեպի Հորդանանի՝ Իսրայելի սահմանին հարակից Աքաբա քաղաք արձակված հրթիռներ։

Իսրայելի բանակը նաև նախազգուշացրել է, որ հրթիռների կամ դրանց բեկորների ընկնելու վտանգ կա Իսրայելի հարավում։

Միաժամանակ, Հորդանանի պետական հեռուստատեսության փոխանցմամբ, երկրի տարբեր շրջաններում հնչել են օդային տագնապի ազդանշաններ։

AFP-ի թղթակիցն էլ հայտնել է, որ այսօր Հորդանանի մայրաքաղաք Ամմանում հնչել են օդային տագնապի ազդանշաններ, այն պահին, երբ Միացյալ Նահանգներն ու Իրանը փոխադարձ հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածներ էին հասցնում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծումԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ զինծառայողների զոհվելուց հետոԻրանը կանգնեցրել է Հորմուզից դուրս եկող 4 նավՀորդանանում Իրանի հարձակումից զոհվել է ամերիկացի 2 զինծառայողԻրանի գերագույն առաջնորդը հայտարարել է, թե Թեհրանը ԱՄՆ-ին «անմոռանալի դասեր» կտաՂարիբաբադի․ Մենք կասեցրել ենք Իսլամաբադի հուշագրով ստանձնած մեր պարտավորությունները