Մինչ Վաշինգտոնը խոսում է Թեհրանի հետ հնարավոր բանակցությունների նշանների մասին, Իսրայելի պաշտպանության նախարարն այսօր հայտարարեց Իրանում իսրայելական հարվածները ընդլայնելու ծրագրերի մասին։
«Բանակը կուժեղացնի իր հարվածները և թիրախավորելու է լրացուցիչ օբյեկտներ, որոնք կապված են Իրանի սպառազինության հետ»,- ասել է Իսրայել Կացը՝ հավելելով, որ վարչապետ Բենյամին Նեթանյահուն և ինքը բազմիցս կոչ են արել Թեհրանին դադարեցնել իսրայելական խաղաղ բնակչության վրա հարձակումները, սակայն դրանք շարունակվում են։
Իրանական տվյալների համաձայն՝ փետրվարի 28-ին մեկնարկած պատերազմի հետևանքով զոհվել է ավելի քան 1,900 խաղաղ բնակիչ, իսկ տասնյակ հազարավոր մարդիկ վիրավորվել են։
Այսօր ավելի վաղ Իսրայելը հայտարարել էր, որ Իրանի կողմից հրթիռակոծության է ենթարկվել։ Վնասների կամ զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվել։