Իսրայելը հայտարարել է, որ Լիբանանի հարավում «Հեզբոլա»-ի դեմ «ցամաքային գործողություններ» է սկսել

Իսրայելի բանակն այսօր հայտարարել է, որ սկսել են այսպես կոչված «սահմանափակ ցամաքային գործողություններ» Լիբանանի հարավում «Հեզբոլա»-ի դեմ։

«Վերջին օրերին Իսրայելի պաշտպանության բանակի 91-րդ դիվիզիայի զորքերը սահմանափակ և թիրախային ցամաքային գործողություններ են սկսել Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլա»-ի հիմնական հենակետերի դեմ», - ասվում է բանակի հայտարարության մեջ։

«Գործողությունը ներառում է ահաբեկչական ենթակառուցվածքների ապամոնտաժումը և տարածաշրջանում գործող ահաբեկիչների վերացումը, որպեսզի չեզոքացվեն սպառնալիքները և ստեղծվի լրացուցիչ անվտանգության շերտ Հյուսիսային Իսրայելի բնակիչների համար», ասվում է հաղորդագրությունում։

Լիբանանը ներքաշվեց Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ մարտի 2-ին, երբ Իրանի կողմից աջակցվող «Հեզբոլլան» հարձակվեց Իսրայելի վրա՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածների հետևանքով Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանության: