ԱՄՆ-ի միջնորդությամբ Իսրայելն ու Լիբանանը Վաշինգտոնում ստորագրել են հրադադարի և խաղաղության ուղու վերաբերյալ շրջանակային համաձայնագիր, հաղորդում է Reuters-ը: Երկու երկրների միջև կնքված համաձայնագրի մանրամասները չեն հրապարակվել:
Ավելին, ըստ The Times if Israel-ի, ստորագրվել է փաստաթուղթ՝ իսրայելական զորքերի հարավային Լիբանանից մասնակի դուրսբերման մեկնարկի մասին:
Իսրայելի պաշտպանության ուժերի զորքերը դուրս կգան միայն ապրիլին Լիբանանի հարավում Իսրայելի կողմից ստեղծված բուֆերային գոտու սկզբնական սահմաններից դուրս գտնվող երկու տարածքներից, The Times if Israel-ին ասել է անանուն իսրայելցի պաշտոնյան:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ստորագրված համաձայնագիրը թույլ կտա իսրայելցի զինվորներին մնալ բուֆերային գոտում:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կնպաստի համաձայնագրի իրականացմանը, և որ Վաշինգտոնը կհատկացնի զգալի ռեսուրսներ, այդ թվում՝ անհապաղ 100 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն՝ ՄԱԿ-ի հետ համակարգված։
Իսրայելը և «Հեզբոլա»-ն համաձայնել էին հունիսի 19-ից հրադադար հաստատել: