Իսրայելը չպետք է խափանի ԱՄՆ-Իրան համաձայնագիրը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման ջանքերը չեն կարող հաջողության հասնել առանց տարածաշրջանի երկրների աջակցության, և որ չի կարելի թույլ տալ, որպեսզի Իսրայելը «տապալի» ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղության համաձայնագիրը։

Ստամբուլում Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանն ասել է. «Որևէ լուծում չի կարող երկարատև լինել, եթե այն չի հիմնվում տարածաշրջանի երկրների կամքի և մասնակցության վրա»:

Թուրքիան բազմիցս մեղադրել է Իսրայելին՝ Պակիստանի միջնորդությամբ ձեռք բերված ԱՄՆ-Իրան համաձայնությունը տապալելու փորձերի համար։ Անկարան նաև դատապարտել է Իսրայելի ռազմական գործողությունները Գազայի հատվածում, Լիբանանում և Սիրիայում։

«Մենք ուշադիր հետևում ենք (ԱՄՆ–Իրան) համաձայնագիրը տապալելու Իսրայելի ղեկավարության փորձերին... պատերազմամետ Իսրայելի ներկայիս կառավարությանը չի կարելի թույլ տալ, որ մեր տարածաշրջանը կրկին ողողի վառոդի և արյան հոտով»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Էրդողանը նաև նշել է, որ Թուրքիան ձգտում է խորացնել համագործակցությունը Պակիստանի հետ էներգետիկայի, տրանսպորտի, կարևորագույն հանքանյութերի, տեղեկատվական տեխնոլոգիաների և պաշտպանության ոլորտներում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը հայտնել է՝ Իրանին «մեկ շաբաթ արձակուրդ» են տվել Խամենեիի հուղարկավորության համարՆեթանյահուն և Թրամփը համաձայնել են «շուտով» հանդիպել ԱՄՆ-ում. Իսրայելի վարչապետի գրասենյակ