Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբին այսօր հայտարարել է, որ պաղեստինցիներին Գազայի հատվածից հարկադրաբար դուրս բերելու որևէ ծրագիր չկա։ Այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ այս շաբաթ Իսրայելի երկու նախարարներ առաջարկներ էին ներկայացրել ափամերձ տարածքից պաղեստինցիների զանգվածային տեղափոխման վերաբերյալ։
«Կարող եմ միանշանակ ասել, որ Իսրայելի կողմից Գազայից մարդկանց իրենց կամքին հակառակ տեղահանելու որևէ ծրագիր չկա», - լրագրողներին ասել է Հաքաբին:
Դեսպանը միաժամանակ հայտարարել է.- «Կա բաց մոտեցում այն հարցում, որ եթե մարդիկ ցանկանում են հեռանալ, ապա նրանք պետք է ունենան հեռանալու իրավունք։ Մարդկանց պահել մի վայրում, որտեղ նրանք չեն ցանկանում լինել, իմ կարծիքով, բացարձակապես անընդունելի է»:
«Ոչ ոք չի առաջարկում հարկադիր տեղահանում։ Ո՛չ իսրայելցիները, և առավել ևս՝ ո՛չ ամերիկացիները։ Ես չգիտեմ որևէ մեկին, ով աջակցում է դրան»,- ընդգծել է դեպսանը:
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը չորեքշաբթի հայտարարել էր, որ «ի վերջո, Գազայի համար իրական լուծում չկա առանց այս միգրացիայի»։