Իսրայելի բանակը հայտարարել է, որ ծրագրում է հարվածել Լիբանանի արևելյան Բեքաայի շրջանում գտնվող երկու կամրջի և զգուշացրել է տեղացիներին տարհանվել։
«Իսրայելի պաշտպանական ուժերը մտադիր են թիրախավորել Սոհմոր և Մաշգարա կամուրջները»,- արաբերենով հաղորդել է գնդապետ Ավիխայ Ադրային՝ կոչ անելով բնակիչներին անվտանգությունը պահպանելու համար շարժվել Զահրանու գետից հյուսիս գտնվող տարածք, և խուսափել ցանկացած գործողությունից հարավի ուղղությամբ։