«Իսրայելը շարունակելու է ամրապնդել հարաբերությունները Ադրբեջանի հետ»,- Բաքու կատարած աշխատանքայի այցի ընթացքում այս մասին հայտարարել է Իսրայելի ԱԳ նախարար Գիդեոն Սաարը։
«Հրեական մեծ համայնքը, որ տեղափոխվել է Իսրայել, ինչպես նաև Ադրբեջանում մնացած հրեաները ամուր մարդկային կամուրջ են ձևավորում օրեցօր ամրապնդվող երկկողմ հարաբերությունների համար։ Եվ մենք շարունակելու ենք ամրապնդել այդ հարաբերությունները»,- Ադրբեջանի հրեական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Սաարը։
Այսօր կեսօրին Իսրայելի ԱԳ նախարարին ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Հանդիպման ընթացքում կողմերը ընդգծել են, որ Իսրայելի և Ադրբեջանի հարաբերությունները հաջողությամբ զարգանում են տարբեր ոլորտներում»,-հաղորդում է APA գործակալությունը։