Իսրայելական ավիահարվածից Բեյրութում մեկ մարդ է սպանվել, ևս չորսը՝ վիրավորվել

Լիբանան - Իսրայելը հարված է հասցնում Բեյրութին, մարտ, 2026թ.

Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ Բեյրութի արևելքում Իսրայելի հասցրած օդային հարվածի հետևանքով այսօր զոհվել է առնվազն մեկ մարդ, ևս չորսը վիրավորվել են։

Իսրայելական բանակը պատերազմի ընթացքում ուժեղ հարվածներ է հասցրել Լիբանանին այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ «Հեզբոլա» զինյալ խմբավորումը հրթիռներ արձակեց Իսրայելի դեմ՝ ի պատասխան Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի սպանության։

Իսրայելը պնդում է, որ հարվածում է Իրանի աջակցությունն ստացող և Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի հրամանատարական կետերին և ենթակառուցվածքներին, որոնք օգտագործվում են Իսրայելին հարվածելու համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մերձավոր Արևելքում պատերազմում մոտ 2.3 հազար մարդ է սպանվել Մակրոնն Իսրայելին և Լիբանանին առաջարկել է բանակցել ՓարիզումԳուտերեշը ժամանել է Բեյրութ՝ ի նշան համերաշխության Լիբանանի ժողովրդին Նեթանյահուն պնդել է՝ «ջախջախում են» Իրանի ռեժիմը ու «Հեզբոլան»Վերջին շաբաթվա ընթացքում Լիբանանում շուրջ 700,000 մարդ տեղահանվել էHuman Rights Watch-ը մեղադրում է Իսրայելին Լիբանանի հարավում սպիտակ ֆոսֆոր օգտագործելու մեջ