Իսպանիայի կառավարությունը արտակարգ դրություն է հայտարարել այն բանից հետո, երբ անտառային հրդեհներն ընդգրկել են Մադրիդի մերձակայքն ու հարևան Ավիլա նահանգի բնակավայրերը։
Ավելի քան 10 000 մարդ է տարհանվել։ Հրշեջները պայքարում են հրդեհները վերահսկողության տակ վերցնելու համար։
Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ միաժամանակ մի քանի հրդեհներ են բռնկվել։ Անբարենպաստ եղանակային պայմանները բարդացրել են հրդեհաշիջման և բնակչության պաշտպանության աշխատանքները:
Մադրիդի տարածաշրջանային կառավարությունը օգնություն է խնդրել՝ իրավիճակը բնութագրելով որպես «ծայրահեղ ծանր»։
Իշխանությունները նաև նախազգուշացրել են, որ Ավիլայի Բուրգոհոնդոյում բռնկված անտառային հրդեհը եղանակային պայմանների պատճառով առաջիկա ժամերին կարող է հասնել Մադրիդի տարածաշրջան։