Իսպանիայում գնացքների բախման հետևանքով առնվազն 64 մարդ է զոհվել, 80-ը՝ վիրավորվել

Երկաթուղային աղետը Իսպանիայում, 28-ը հոկտեմբերի, 2026թ.

Իսպանիայի Տոլեդո գավառում՝ Ուրդա քաղաքից ոչ հեռու, այսօր առավոտյան երկու արագընթաց գնացքներ են բախվել, հաղորդում է Adif պետական ընկերությունը, որը Իսպանիայի երկաթուղիների սեփականատերը և կառավարիչն է: Կաստիլյա-Լա-Մանչիի կառավարությունը հաղորդում է 64 զոհվածների մասին: Եվս շուրջ 80 մարդ մարմնական վնասվածքներ է ստացել, նրանցից 15-ի վիճակը ծայրահեղ ծանր է:

Երկաթուղային աղետը տեղի է ունեցել Renfe և Iryo ընկերությունների գնացքների մասնակցությամբ, որոնք ընթանում էին Մադրիդ-Սևիլիա երթուղով: Տրանսպորտի նախարարության նախնական տվյալներով՝ Renfe-ի գնացքը հարվածել է Iryo-ի գնացքի հետնամասին, և երկու վագոններ ռելսերից դուրս են եկել: Վթարի հնարավոր պատճառը, ըստ ABC-ի, կարող էր լինել օպերատորի սխալը:

Իսպանիայում այս տարվա հունվարին արագընթաց գնացքների մասնակցությամբ մեկ այլ վթարի հետևանքով 46 մարդ էր զոհվել: