Իսպանիայում բախվել են երկու արագընթաց գնացքներ, կա 21 զոհ

Իսպանիայի հարավում բախվել են երկու արագընթաց գնացքներ, ոստիկանության տվյալներով՝ զոհվել է առնվազն 21 մարդ, հաղորդում է Reuters-ը:

Գնացքներից մեկը դուրս է եկել գծերից և բախվել հանդիպակաց ընթացող մյուս գնացքին:

Վթարը տեղի է ունեցել Կորդոբա նահանգում՝ մայրաքաղաք Մադրիդից մոտ 360 կմ հարավ:

Հոսպիտալացված 75 մարդուց 15-ը գտնվում են ծանր վիճակում:

Երկու գնացքներում մոտ 400 ուղևոր կար:

Վթարի պատճառը դեռ հայտնի չէ, լրագրողներին հայտնել է Իսպանիայի տրանսպորտի նախարար Օսկար Պուենտեն՝ հավելելով, որ տարօրինակ է, որ ռելսերից դուրս գալը տեղի է ունեցել ճանապարհի ուղիղ հատվածում: