Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատություններին։ Մադրիդը հրաժարվել է թույլ տալ ԱՄՆ ինքնաթիռներին օգտագործել իր ռազմաբազաները Իրանի դեմ հարվածներ իրականացնելու համար։
«Իսպանիայի կառավարության դիրքորոշումը կարելի է ամփոփել 2 բառով՝ ոչ պատերազմին», - հեռուստատեսությամբ հայտարարել է նա:
Թրամփը նախօրեին սպառնացել էր դադարեցնել Իսպանիայի հետ ողջ առևտուրը։
«Մենք չենք դառնա այնպիսի գործողությունների մասնակից, որոնք վնասակար են աշխարհի համար և հակասում են մեր արժեքներին ու շահերին», - ասել է Իսպանիայի վարչապետն՝ ընդգծելով՝ վախից դրդված քայլերի չեն դիմի։
Սանչեսը հիշեցրել է Իրաքի պատերազմի բացասական շղթայական հետևանքները՝ ջիհադիստական ահաբեկչության աճից մինչև էներգակիրների գների կտրուկ բարձրացում՝ ի ցույց տալու, որ Իրանի դեմ այս հարձակման հետևանքները նույնքան անորոշ են և չեն հանգեցնի ավելի արդար միջազգային կարգի ձևավորմանը։