Իսպանիան արտահերթ ընտրություններ կանցկացնի բնակարանային ճգնաժամի ֆոնին

Պեդրո Սանչես, Իսպանիայի վարչապետ

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ լուծարում է խորհրդարանը, իսկ այս տարվա նոյեմբերի 29-ին արտահերթ ընտրություններ կանցկացվեն, հայտնում է BBC-ին:

Սանչեսն այս քայլին է գնում այն բանից հետո, երբ ուրբաթ խորհրդարանում ձախողվեցին երկրում առկա բնակարանային ճգնաժամը լուծելու նրա մի շարք միջոցառումները։

Դրանք մշակվել էին համազգային բողոքի ակցիաներից հետո, որոնք սկսվել էին այն բանից հետո, երբ 87-ամյա մի կնոջ տնից դուրս էին հանել, երբ վերջինս չէր կարողացել վճարել կտրուկ ավելացած բնակվարձը:

Սանչեսն ասել է, որ անհրաժեշտ է «թարմացնել և ընդլայնել ժողովրդի աջակցությունը» կառավարության նկատմամբ։ Նա հավելել է, որ Իսպանիան «պետք է մոբիլիզացվի և ապահովի, որ խորհրդարանը մեզ ապահովի շատ ավելի լայն առաջադեմ մեծամասնությամբ»։

Իսպանիայի վարչապետն ասել է, որ վերջին տարիներին երկիրը բախվել է մի քանի ճգնաժամերի, այդ թվում՝ Ուկրաինայում շարունակվող պատերազմը։ Նրա խոսքով՝ կոալիցիոն կառավարությունը մի քանի հաջողություններ է ապահովել, այդ թվում՝ աճող տնտեսությունը: «Իսպանիան դարձել է խաղաղության, ֆեմինիզմի և բարգավաճման համաշխարհային օրինակ», - ասել է նա։

Մադրիդի կենտրոնում ցուցարարները դեռ շարունակում են բողոքել: Նրանք քաղաքի Պուերտա դել Սոլ հրապարակում վրանային ճամբար են խփել:

Պեդրո Սանչեսն Իսպանիայի վարչապետն է 2018 թվականից: Իսպանիայում ընդհանուր ընտրություններ նախատեսված չէին մինչև 2027 թվականի ամառ: