Իսպանիայի ֆուտբոլի ընտրանին վերադարձավ Մադրիդ, որտեղ տոնակատարություններ են սպասվում

Իսպանիա - Մադրիդում տոնում են երկրի հավաքականի հաղթանակը աշխարհի առաջնությունում, 20-ը հուլիսի, 2026թ.

Իսպանիայի ֆուտբոլի հավաքականը Աշխարհի գավաթը նվաճելուց հետո վերադարձել է Մադրիդ, որտեղ ակնկալվում է, որ այսօր երեկոյան աշխարհի չեմպիոնների պատվին շքեղ տոնակատարություն կանցկացվի՝ հարյուր հազարավոր երկրպագուների մասնակցությամբ։

Երեկ՝ Նյու Ջերսիում 1:0 հաշվով Արգենտինային հաղթելուց հետո, գավաթակիրներին այսօր նախ կընդունեն Ֆիլիպ Վեցերորդ թագավորն ու վարչապետ Պեդրո Սանչեսը։ Ապա նրանք բաց ավտոբուսով կանցնեն Մադրիդի փողոցներով՝ մինչև Իսպանիայի գլխավոր հրապարակ։

Նախորդ անգամ Իսպանիան աշխարհի գավաթը նվաճել էր 2010-ին. հավաքականի ամենաերիտասարդ երկրպագուները թերևս չէին ծնվել, երբ Անդրես Ինիեստայի՝ լրացուցիչ ժամանակում Հոլանդիային խփած գոլով 16 տարի առաջ Իսպանիան առաջին անգամ դարձավ աշխարհի չեմպիոն։

Իսպանիայի կանանց հավաքականը 2023-ին է նվաճել Աշխարհի գավաթը, ինչը նշանակում է, որ առաջին անգամ երկիրը միաժամանակ ունի երկու գավաթները։

Հաջորդ աշխարհի առաջնությունում 2030-ին արդեն Իսպանիան կպաշտպանի իր թագը տանը՝ որպես Աշխարհի գավաթի մրցաշարը հյուրընկալող երկրներից մեկը՝ Պորտուգալիայի և Մարոկկոյի հետ միասին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իսպանիայի հավաքականը՝ Աշխարհի չեմպիոնՖուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչը՝ Իսպանիա-ԱրգենտինաՖուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչները՝ Ֆրանսիա-Իսպանիա, Անգլիա-Արգենտինա