Իսլամաբադում ահաբեկչական պայթյունից առնվազն 12 մարդ է զոհվել

Պակիստան - Ոստիկանները, բժիշկները և փրկարարները դեպքի վայրում, Իսլամաբադ, 11-ը նոյեմբերի, 2025թ.

Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում այսօր կեսօրին տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 12-ի։ Այս մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Մոհսին Նաքվին։

Ահաբեկչական հարձակումը տեղի է ունեցել Իսլամաբադի շրջանային դատարանի շենքի մոտ։ «Մահապարտ ահաբեկիչը նախ փորձել է մտնել դատարանի շենք։ Երբ դա չի հաջողվել, 10-15 րոպե սպասելուց հետո նա գործի է դրել իր մոտ եղած պայթուցիկ սարքը», - հայտարարել է նախարարը։