Իրկուտսկի մարզում ռուսական հեռահար ռմբակոծիչ է կործանվել

Tu-22, արխիվային լուսանկար

Իրկուտսկի մարզում ռուսական Tu-22M3 հեռահար ռմբակոծիչ է կործանվել, անձնակազմին հաջողվել է կատապուլտով դուրս նետվել։

Baza-ն, առանց աղբյուր նշելու, գրում է, որ անձնակազմի չորս անդամներից միայն երեքն են փրկվել։ Այս տեղեկությունը չի հաստատվել։

Tu-22M ռմբակոծիչները Ռուսաստանն օգտագործում է Ուկրաինայի հետ պատերազմում։ Դրանք պարեկություն են իրականացնում Բալթիկ ծովի և Խաղաղ օվկիանոսի չեզոք ջրերում:

Ենթադրվում է, որ վթարի ենթարկված ինքնաթիռը մարտական առաջադրանք կատարելիս չի եղել, քանի որ առաջնագծից մինչև ռմբակոծիչի կործանման վայրն ավելի քան 5 հազար կիլոմետր է եղել։

Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության՝ ինքնաթիռը պլանային թռիչք է կատարել, իսկ վթարի նախնական պատճառը տեխնիկական անսարքությունն է։

Ինքնաթիռը կործանվել է ամայի տարածքում, գետնին ավերածություններ չկան, ասվում է հաղորդագրությունում։ Սակայն դեպքի վայրից հրապարակված տեսանյութում տարածքում խաղաղ բնակիչներ են երևում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սևաստոպոլում ռուսական ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը