«Ուժեղ Հայաստանի» թեկնածու Իրինա Յոլյանը չընտրվեց Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում:
Գաղտնի քվեարկության ժամանակ նրա օգտին 38 պատգամավոր էր քվեարկել, դեմ էին 63-ը:
Արդեն 2-րդ անգամ այս հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում իշխող ՔՊ-ը չի ընտրում «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուներին: Առաջին ընտրության ժամանակ այդ պաշտոնում չընտրվեց Դավիթ Ղազինյանը:
Առանց իշխող ՔՊ-ի աջակցության, ընդդիմադիր 2 խմբակցությունների ձայները չեն բավականացնում հանձնաժողովների ղեկավարներ ընտրելու համար:
Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն այս պահին նոր թեկնածու չառաջադրեց, բայց հանձնաժողովում թեկնածու առաջադրելու իրավունքը նրանց է պատկանում, տեղեկացրին, որ պատրաստվում են առաջադրել:
Խորհրդարանի 12 հանձնաժողովներից 11-ի նախագահներն արդեն ընտրվել են։