«Իրավիճակը մտահոգիչ է». Ռուբեն Վարդանյանին տեղափոխել են Ումբակի բանտային համալիր

ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը «Ազատության»-ը հայտնեց՝ Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանին և մյուս հայ գերիներին Ազգային անվտանգության ծառայության ենթակայության ներքո գտնվող քննչական մեկուսարանից տեղափոխել են Արդարադատության նախարարության ենթակայության քրեակատարողական հիմնարկ՝ Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր:

«Իրավիճակը անհանգստացնող է ու մտահոգիչ: Ռուբեն Վարդանյանի ընտանիքից տեղեկություն ունեմ, որ այս հաստատություն են տեղափոխվել նաև այլ հայ գերիներ: Ոչինչ հայտնի չէ նոր հաստատությունում նրա և մյուս գերիների պահման պայմանների մասին: Այս հարցում ևս թափանցիկություն չկա, միջազգային իրավունքի նորմերով սահմանված երաշխիքները խախտվում են. մասնավորապես, նախապես ընտանիքի անդամներին չեն հայտնել, թե որտե՞ղ, ե՞րբ են տեղափոխվում ու ռեժիմի, զանգերի մասով ի՞նչ փոփոխություններ են լինելու»,- հայտնեց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուբեն Վարդանյանին՝ 20 տարի ազատազրկում. ընտանիքը սարսափեցնող է որակում

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն այս տարվա փետրվարին դատապարտվեց 20 տարվա ազատազրկման: Երբևէ զինվորական պաշտոն չզբաղեցրած Վարդանյանին Բաքվի դատարանը մեղավոր ճանաչեց մի շարք ծանրագույն հանցանքների, այդ թվում՝ Ադրբեջանի դեմ պատերազմի, ահաբեկչության ֆինանսավորման, մարդկանց տեղահանելու մեջ։ Մեղադրողը ցմահ ազատազրկում էր պահանջել:

Ռուբեն Վարդանյանը վերջին նիստում փաստաբանին արգելել էր ներկայացնել պաշտպանական փաստարկներ՝ տեղի ունեցողը որակելով ոչ թե դատ, այլ ֆարս: Շուրջ մեկ տարի տևած դատավարությանը այդպես էլ որևէ անկախ փաստաբան, իրավապաշտպան ու լրատվամիջոց չմասնակցեց: Նախկին պետնախարարի ընտանիքը Վարդանյանի վճիռը որակել էր «սարսափեցնող, թեև՝ ոչ անսպասելի»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Հայաստանի ՄԻՊ- ը չի կարող անկախ գործունեություն իրականացնել Ադրբեջանում». ի՞նչ կարող է անել ՊաշտպանըՌուբեն Վարդանյանը փորձել է կոչով դիմել Ադրբեջանի օմբուդսմենին, բայց այն հարկադրաբար ընդհատվել է. ընտանիքի հայտարարությունը Ռուբեն Վարդանյանը որոշել է Բաքվի դատարանի վճիռը չբողոքարկել«Ռուբեն Վարդանյանին կեղծ մեղադրանքներով դատապարտելը արդարադատության ծաղր է». ԳենսերՑմահից մինչև 15 տարի. գերիների հարազատների արձագանքը Բաքվից հնչած պատժաչափերին