Իրավապահները կրկին խուզարկել են Սուրբ Աննա եկեղեցու միջադեպից հետո ձերբակալված պատանիների բնակարանը

Քննչական կոմիտեն այսօր առավոտյան արդեն երկրորդ անգամ խուզարկել է կիրակի Սուրբ Աննա եկեղեցու միջադեպից հետո ձերբակալված պատանիների բնակարանը։ Մայրն ու փաստաբանը, սակայն, որևէ տեղեկություններ չհաղորդեցին այս մասին։

Երեկ փաստաբան Լուսինե Մարտիրոսյանն էր ասել, որ իրավապահներն ապացույցներ են փնտրում եկեղեցում պաշտոնյայի գործունեությունը խոչընդոտելու նպատակով բռնություն գործադրելու և խուլիգանության հոդվածներով հարուցված գործի համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Հարված չի եղել». փաստաբանները հերքում են ՔԿ-ի վարկածը եկեղեցու միջադեպի վերաբերյալ

Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով կիրակի ձերբակալված Դավիթ Մինասյանին երկու ամսով կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան: Որոշումը կհրապարակվի այսօր: Փաստաբանները հայտնել էին, որ Դավիթը կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն՝ չբացահայտված ալերգիա ունի: Տղայի մայրը՝ դատական նիստից առաջ բաց նամակով դիմել էր դատարանին: Գայանե Մինասյանը խնդրել էր որդուն հնարավորություն տալ դատական նիստերին սպասել ազատության մեջ՝ շեշտելով՝ որդին 4 տարեկանից ունի շուրջօրյա հատուկ խնամքի կարիք: Նա հավաստիացրել է, որ իր ընտանիքը պատրաստ է աջակցել դատարանի անաչառ քննությանը:

Դավիթի եղբայրը՝ Միքայել Մինասյանն երեկ ազատ է արձակել 5 միլիոն դրամ գրավի և բացակայության մասին ստորագրության դիմաց: