Իրանը վճռականորեն և անվերապահորեն կարձագանքի ցանկացած օտարերկրյա սպառնալիքի. ՊՆ

Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը վճռականորեն և անվերապահորեն կարձագանքի ցանկացած օտարերկրյա սպառնալիքի:

Ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատ այցի շրջանակներում՝ Նասիրզադեն մերժել է Իրանի հրթիռային ծրագիրը կասեցնելու «որոշ երկրների ջանքերը», փոխանցում են իրանական պետական ԶԼՄ-ները:

«Մեր հրթիռային ներուժը չի կարելի ոչնչացնել ոչ ռումբերով, ոչ էլ բանակցություններով», - ասել է նա:

Նա հավելել է, որ ծրագիրը չի կարող դադարեցվել միջազգային ճնշումների պատճառով: