Իրանական Tasnim-ը հայտնում է, որ Կատար Իրանի պատվիրակության այցը նպատակ ուներ համաձայնության հասնել Իրանի սառեցված միջոցների ապասառեցման շուրջ:
Ըստ գործակալության՝ Թեհրանը պնդում է, որ այդ միջոցների կեսը՝ մոտ 24 միլիարդ դոլար, կապասառեցվի ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման համաձայնագրի ստորագրումից առաջ:
Նախօրեին Իրանի պետական լրատվամիջոցները հաղորդեցին, որ երկրի Կենտրոնական բանկի ղեկավար Աբդոլնասեր Հեմաթին մեկնել է Կատար. այցը հաջորդում է Թեհրանում Կատարի պատվիրակության հետ Իրանի սառեցված միջոցների վերաբերյալ բանակցություններին։
Իրանը բանակցություններ է վարում արտասահմանում, այդ թվում՝ Կատարում, իր սառեցված միջոցների վերադարձման համար։