Իրանի մոտ սպասող թուրքական նավերից մեկը Թեհրանից թույլտվություն է ստացել և անցել Հորմուզի նեղուցով, տեղական լրատվամիջոցներին հղումով հայտնել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուքադիր Ուրալօղլուն։
«Անկարան շարունակում է կապեր հաստատել Իրանի պաշտոնյաների հետ այնտեղ գտնվող 14 նավերի իրավիճակի հարցով։ Այստեղ 15 նավ կա, որից մեկն է դեռ թույլտվություն ստացել»,- լրագրողներին ասել է Ուրալօղլուն։
ԱՄՆ-Իսրայել պատերազմի հետևանքով փակվել է Հորմուզի նեղուցը։ Այն նավթի մատակարարման աշխարհի ամենաբանուկ ու կարևորագույն ուղիներից մեկն է, որն Իրանը փակ է պահում արդեն 11 օր: