Իրանը թույլատրել է Պակիստանի 20 նավերի անցումը Հորմուզի նեղուցով

Իրանը համաձայնել է թույլատրել Պակիստանի դրոշի ներքո գտնվող ևս 20 նավերի անցումը Հորմուզի նեղուցով, հայտնել է Պակիստանի արտաքին գործերի նախարարը: Իսհաք Դարը հավելել է, որ երկու նավերի թույլատրվել է ամեն օր տարանցել:

Bangkok Post-ը, իր հերթին, հայտնել է, որ Թեհրանը նաև համաձայնել է թաիլանդական նավթային լցանավերը բաց թողնել նեղուցով:

Հորմուզի նեղուցը նավթի, գազի և այլ ապրանքատեսակների համաշխարհային մատակարարումների կարևոր կապուղի է:

Պակիստանի կառավարությունը հանդես է եկել որպես միջնորդ Իրանի և ԱՄՆ-ի միջև և Թեհրանին է փոխանցել ԱՄՆ-ի Խաղաղության ծրագիրը: Պակիստանը նաև հայտարարել է, որ կընդունի Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի ու Եգիպտոսի ԱԳ նախարարներին մարտի 29-30-ը՝ այդ հարցի շուրջ բանակցելու համար:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը պնդում է՝ բանակցությունները շատ լավ են ընթանում, միաժամանակ սպառնում է ԻրանինԱֆրիկայի համար խոլերայի բուժօգնության պարագաները՝ լոգիստիկ փակուղում Իրարամերժ հայտարարություններ ԱՄՆ - Իրան բանակցությունների մասինԻ՞նչ են խոստանում Իրանում խաղաղություն հաստատելու ծրագրերը