Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը զորավարժություններ կանցկացնեն Հորմուզի նեղուցում

Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը նավեր են ուղարկել մասնակցելու Հորմուզի նեղուցում կայանալիք «Ծովային անվտանգության գոտի 2026» ռազմածովային զորավարժություններին, Mehr-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Նիկոլայ Պատրուշևը։

Լրատվամիջոցը հայտնում է, որ Իրանի ռազմածովային ուժերի կողմից նախաձեռնված եռակողմ զորավարժությունների նպատակն է ամրապնդել ծովային անվտանգությունը, ընդլայնել համագործակցությունը ծովային ահաբեկչության դեմ պայքարում, ինչպես նաև իրականացնել համակարգված փրկարարական գործողություններ։

«Ծովային անվտանգության գոտի» զորավարժությունները անցկացվում են 2019 թվականից ի վեր՝ Իրանի նախաձեռնությամբ։

Ժնևում այսօր կայանալիք հանդիպումից առաջ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նախօրեին զորավարժություններ է անցկացրել Հորմուզի նեղուցում, որտեղով է անցնում աշխարհում սպառվող նավթի մոտ 20 տոկոսը և որտեղ ԱՄՆ-ն արդեն մի քանի շաբաթ մեծ ուժեր է կուտակել՝ Իրանին սպառնալով ռազմական գործողություններով, եթե գործարքի չգնա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ժնևի բանակցություններից առաջ Իրանը զորավարժություն է անցկացրել Հորմուզի նեղուցում