Իրանը պնդում է՝ Հորմուզի նեղուցը գտնվում է իր վերահսկողության ներքո

Իրանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը գտնվում է իր վերահսկողության և կառավարման ներքո՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության։

Թրամփը նախօրեին Truth Social-ում գրել էր, որ ԱՄՆ-ն ունի նեղուցի «լիակատար վերահսկողությունը» և ամերիկյան ռազմածովային շրջափակումը նկարագրել էր որպես «պողպատե պատ»։

Հորմուզի նեղուցը աշխարհի կարևորագույն ծովային ուղիներից է և առանցքային նշանակություն ունի նավթի համաշխարհային մատակարարումների համար։

Այս պահին նեղուցով նավերի երթևեկությունը կտրուկ նվազել է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ-ը դեպի Իրան շարժվող նավ է խոցել, հութիները նավահանգստի և նավի են հարվածել, Թեհրանը չի վերաբացում ՀորմուզըՊակիստանից հայտնում են հրադադարը երկարաձգելու՝ ԱՄՆ-ի և Իրանի համաձայնության մասին․ Թեհրանը հերքում է