«Իրանը պատրաստ է ԱԹՍ-ներ և հրթիռներ վաճառել ցանկացած երկրի»․ Ռեզաի

Մոհսեն Ռեզաի, արխիվ

«Իրանը պատրաստ է հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր և սպառազինություն վաճառել աշխարհի ցանկացած երկրի՝ հատկապես արաբական և իսլմական պետություններին», - այսօր Թեհրանում ընթացող համաժողովի ընթացքում հայտարարել է իսլամական հանրապետության իշխանության երեք թևերի աշխատանքը համակարգող Քաղաքական նպատակահարմարության խորհրդի նախագահ, «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» նախկին հրամանատար Մոհսեն Ռեզաին։

Նրա խոսքով Իրանը երրորդ երկրների կարող է զենք վաճառել միայն մեկ նախապայմանով՝ եթե այն օգտագործվի արտաքին վտանգին հակազդելու համար։

«Մենք պատրաստ ենք վաճառել մեր արտադրած սպառազինությունը, որպեսզի ժողովուրդները կարողանան պաշտպանել իրենց», - նշել է Ռեզաին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանը ներկայացրել է կամիկաձե ԱԹՍ-ի նորագույն տարբերակը