Իրանը մտադիր չէ ընդլայնել պատերազմը․ Փեզեշքիան

Իրանը կպաշտպանի իր սահմանները, բայց չի ձգտում ընդլայնել ԱՄՆ-ի հետ պատերազմը, ինչպես հաղորդում է Իրանի պետական հեռուստատեսությունը, հայտարարել է երկրի նախագահը։

Մասուդ Փեզեշքիանը նաև ասել է, որ Թեհրանը պետք է ուշադրությունը կենտրոնացնի «ներքին ուժի և միասնության վրա»:

«Այս պայմաններում մենք պետք է ձգտենք կառուցել մի հասարակություն, որտեղ թշնամին չի կարող սնուցել ագահությունը, չի կարող թափանցել և քանդել ու ոչնչացնել այս սոցիալական համայնքը», - ասել է նա։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ «վերջին հնարավորությունն» է տրվել Իրանին, որպեսզի համաձայնի գործարքի շուրջ, որը վերջ կդնի պատերազմին։ Հակառակ դեպքում՝ երկրին «գլխատում» է սպասվում, սպառնացել էր Դոնալդ Թրամփը։

«Կարծում եմ՝ երևի ինչ-որ բան կստանանք, բայց ուզում եմ նրանց հնարավոր բոլոր վերջին շանսերը տալ, նախքան [նրանց] գլխատումը», - ասել էր Թրամփը՝ պնդելով, թե Թեհրանի հետ բանակցություններ են ընթանում։ Իրանից հերքել են, թե ԱՄՆ-ի հետ բանակցություններ էին նախատեսված։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կա՛մ գործարք, կա՛մ «գլխատում»․ Թրամփը խոսում է Իրանին տրված «վերջին շանս»-ի մասին