Իրանը մեկ գիշերվա ընթացքում կարող է ոչնչացվել. Թրամփ

Իրանը մեկ գիշերվա ընթացքում կարող է ոչնչացվել, և այդ գիշերը կարող է հենց վաղը լինել, այսօր լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ կարծում է՝ Իրանի ժողովուրդը պետք է ապստամբի երկրի կառավարության դեմ, եթե հայտարարվի հրադադար։

Իրանի պետական լրատվական IRNA գործակալությունն այսօր փոխանցեց, որ «Իրանը մերժել է հրադադարի առաջարկը և ընդգծել է պատերազմի անժամկետ դադարեցման անհրաժեշտությունը»:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ 10 կետից բաղկացած Իրանի պատասխանը ամերիկյան կողմին է փոխանցվել Պակիստանի միջոցով։ «Դրանում անդրադարձ կա տարածաշրջանային հակամարտության դադարեցմանը, Հորմուզի նեղուցով անխոչընդոտ նավարկությանն ու պատժամիջոցների վերացմանը»,- տեղեկացնում է IRNA-ն։

Արձագանքելով Իրանի կողմից հրադադարի առաջարկի մերժմանը՝ Թրամփը նշել է․ «Ես դժգոհ եմ Իրանի կառավարությունից, և նրանք դրա համար մեծ գին են վճարելու»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփ․ «Իրանը ծանր գին կվճարի»«Իրանը մերժել է հրադադարի առաջարկը և ընդգծել պատերազմի անժամկետ դադարեցման անհրաժեշտությունը». IRNA