Իրանը կանգնեցրել է Հորմուզից դուրս եկող 4 նավ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը այսօր հայտնել են, որ կանգնեցրել են չորս նավ, որոնք փորձում էին առանց թույլտվության անցնել Հորմուզի նեղուցով։

Ըստ «Թասնիմ» լրատվական գործակալության՝ նավերն անջատել էին նավիգացիոն համակարգերը և անտեսել Հորմուզի նեղուցի վերահսկման բազայի նախազգուշացումները։

ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ լիարժեք վերահսկում է ռազմավարական նշանակություն ունեցող այս ջրային ուղին և նախազգուշացրել, որ այն երթուղիներով շարժվող նավերը, որոնք իր գնահատմամբ անվտանգ չեն, «անշուշտ» կարող են բախվել վթարների։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ զինծառայողների զոհվելուց հետոՀորդանանում Իրանի հարձակումից զոհվել է ամերիկացի 2 զինծառայողԻրանի գերագույն առաջնորդը հայտարարել է, թե Թեհրանը ԱՄՆ-ին «անմոռանալի դասեր» կտաՂարիբաբադի․ Մենք կասեցրել ենք Իսլամաբադի հուշագրով ստանձնած մեր պարտավորությունները