Իրանը հրթիռային զորավարժություններ է անցկացրել երկրի տարբեր քաղաքներում

Իրանը հրթիռային զորավարժություններ է անցկացրել երկրի տարբեր քաղաքներում, հայտնել են պետական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով անանուն աղբյուրներին:

Իրանական Nournews լրատվական գործակալության տելեգրամյան ալիքը հրապարակել է տեսանյութեր, որոնք, ամենայն հավանականությամբ, ցույց են տալիս հրթիռների արձակումները։ Ըստ լրատվամիջոցների՝ հրթիռներ են արձակվել մայրաքաղաք Թեհրանի մոտակայքում, ինչպես նաև Սպահան և Մաշհադ քաղաքներում։

NBC News-ի հաղորդմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին տեղեկացրել է, որ իրանական բալիստիկ ծրագրի ցանկացած ընդլայնում վտանգ է ներկայացնում, որը կարող է պահանջել արագ գործողություններ: