Մելոնին դատապարտում է հարվածը Իրանում օրիորդաց դպրոցին, նաև ընդգծում՝ Թեհրանը չի կարող միջուկային զենք ունենալ

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին այսօր դատապարտել է Իրանի դեմ պատերազմի առաջին օրը օրիորդաց դպրոցին հասցված մահացու հրթիռային հարվածը՝ կոչ անելով բացահայտել մեղավորներին։

«Կառավարության անունից ես վճռականորեն դատապարտում եմ աղջիկների կոտորածը Մինաբ քաղաքում», - Սենատում ասել է ծայրահեղ աջ առաջնորդը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթասկզբին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հետաքննում է հարվածը, որի հետևանքով, ըստ իրանական լրատվամիջոցների, զոհվել է առնվազն 165 մարդ։

Իրանը կատարվածի համար Միացյալ Նահանգներին և Իսրայելին է մեղադրել։ Թրամփը, մինչդեռ, պնդել է, թե հնարավոր է՝ իրանական զինուժն է երեխաներին թիրախավորել, Իսրայելը հերքել է, թե որևէ կապ ունի հարվածի հետ։

Մելոնին այսօր հայտարարել է նաև, թե չի կարելի թույլ տալ, որպեսզի Իրանը ձեռք բերի միջուկային զենք՝ հրթիռային կարողությունների հետ մեկտեղ, ինչը շուտով կարող է հնարավորություն տալ նրան հարվածել Եվրոպային։

«Մենք չենք կարող թույլ տալ, որ այաթոլլայի ռեժիմը ունենա միջուկային զենք՝ զուգորդված հրթիռային կարողություններով, որոնք շուտով կարող են ուղղակիորեն հարվածել Իտալիային և Եվրոպային», - ասել է Իտալիայի վարչապետը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Գուտերեշը կոչ է անում ներդրումներ կատարել խաղաղության, ոչ հակամարտությունների մեջ ՌԴ-ն չի տեսել որևէ ապացույց, որ Իրանը միջուկային զենք է մշակում. Լավրով Թրամփը խոսում է Իրանի դեմ պատերազմում «հսկայական» հաջողությունների, «շատ շուտով» դրա ավարտի մասինԻրանում դպրոցի վրա հարձակման վերաբերյալ անհրաժեշտ է անաչառ, անկախ հետաքննություն. ՄԱԿ