ԱՄՆ նախագահը NBC News-ին տված հարցազրույցում ասել է, որ Իրանը հիմա բանակցում է ԱՄՆ-ի հետ, սակայն մանրամասներ չի հայտնել:
Դոնալդ Թրամփը նշել է, որ Իրանի միջուկային օբյեկտներին անցած տարի ամերիկյան զինուժի հասցրած ավերիչ հարվածներից հետո Թեհրանը կրկին փորձում է շարունակել իր միջուկային ծրագիրը: Նրա խոսքով՝ դրա համար էլ Վաշինգտոնը պահանջում է, որ Իրանը նստի բանակցությունների:
«Նրանք մտադիր էին միջուկային նոր օբյեկտ կառուցել երկրի այլ հատվածում, և մենք իմացանք դրա մասին: Ես ասացի՝ եթե անեք դա, մենք շատ վատ բաներ կանենք ձեզ հետ», - նշել է Թրամփը:
Լրագրողը հետաքրքրվել է՝ արդյոք Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ ալաթոլլա Ալի Խամենեին պե՞տք է անհանգստանա հիմա: Թրամփը պատասխանել է. «Ես կասեի, որ նա պետք է շատ անհանգստանա։ Այո, նա պետք է անհանգստանա»:
Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները նախատեսված են անցկացնել Մասկատում ուրբաթ օրը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները Թուրքիայից տեղափոխվում են Օման