Իրանը հայտարարում է՝ պատերազմի ցանկացած ավարտ պետք է լինի վերջնական. SNN

Իրանը հրադադարի խնդրանք չի ներկայացրել, այսօր հայտարարել է արտգործնախարար Աբբաս Արաղչին՝ նշելով նաև, որ Իսրայելի և ԱՄՆ-ի հետ պատերազմի ցանկացած ավարտ պետք է վերջնական լինի, այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով կիսապաշտոնական Students News Network-ին:

Արաղչին ասել է, որ Հորմուզի նեղուցը փակ է միայն «թշնամիների և նրանց ագրեսիային աջակցողների» համար։

Իրանի Արտաքին գործերի նախարարության խոսնակը հավելել է, որ պատերազմի կողմ չհանդիսացող պետությունները կարողացել են իրենց նավերը անցկացնել նեղուցով Իրանի զինված ուժերի համակարգմամբ և թույլտվությամբ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գերմանիայի ԱԳ նախարարը չի տեսնում ՆԱՏՕ-ի դերը Հորմուզի նեղուցի շրջափակման հարցում

ԵՄ Արտաքին գործերի խորհրդի նիստից առաջ ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասն այսօր հայտարարել է, որ ԵՄ անդամ պետությունները կքննարկեն, թե եվրոպական կողմից ինչ կարելի է անել Հորմուզի նեղուցը բաց պահելու համար: