Իրանը հայտարարել է, որ MQ-9 անօդաչու է ոչնչացրել Հորմոզգան նահանգում

MQ-9 անօդաչու թռչող սարք, արխիվ

Իրանական ուժերը որսացել և ոչնչացրել են MQ-9 անօդաչու թռչող սարք, որը թռչելիս է եղել Հորմոզգան նահանգի վրայով, հաղորդում է երկրի պետական հեռուստատեսությունը։

Հաղորդագրությունում նշվում է, որ անօդաչուն որսացել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «նոր առաջադեմ պաշտպանական համակարգը»։

Այս մոդելի անօդաչուները տարիներ շարունակ կիրառվել են տարածաշրջանում ռմբակոծության և հետախուզական առաքելություններում։ Ըստ Al Jazeera-ի՝ փետրվարին պատերազմի սկսվելուց ի վեր ԱՄՆ-ն տասնյակ MQ-9 անօդաչուներ է կորցրել: