Իսլամաբադի հուշագրի ստորագրման ճշգրիտ ժամկետը կիրակի օրը չի լինի, պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտնել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային:
Բաղային ասել է, որ առաջիկա օրերին Իսլամաբադի հուշագրի ստորագրման հնարավորությունը չի կարելի բացառել, սակայն հավելել է, որ ստորագրման ամսաթվի վերաբերյալ ցանկացած մեկնաբանության հարցում պետք է «զգուշություն ցուցաբերել՝ մյուս կողմի երկմտանքի պատճառով»։
Այսօր ավելի վաղ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները և Իրանը համաձայնության են եկել Մերձավոր Արևելքում ամիսներ շարունակվող հակամարտությանը վերջ դնելու խաղաղության համաձայնագրի շրջանակի շուրջ, և համաձայնագրի վերջնական տեքստը ձեռք է բերվել։
Շարիֆը հավելել էր, որ Պակիստանն այժմ պատրաստվում է էլեկտրոնային ստորագրման, որը սպասվում է առաջիկա 24 ժամվա ընթացքում։ Ըստ Շարիֆի, դրանից հետո՝ հաջորդ շաբաթ արդեն տեղի կունենան տեխնիկական մակարդակի բանակցություններ։
Համաձայնեցված տեքստի մասնրամասները դեռ չեն հրապարակվել։