Թել Ավիվում՝բանուկ թաղամասերից մեկում իրանական հարվածից առնվազն 6 մարդ է վիրավորվել, շենքեր են փլուզվել։ Առայժմ հստակ չէ՝ավերածությունները ուղիղ հարվածի, թե հրթիռները խոցելուց հետո առաջացած բեկորների հետևանք են։ Կատարվում է քննություն։
Իսրայելի զինված ուժերն իրենց հերթին անցած գիշեր Թեհրանի կենտրոնում շարունակել են հարվածները․ ըստ պաշտոնական հաղորդագրության, դրանց թիրախում են եղել Թեհրանի հրամանատարական կենտրոնները, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական թևի և Իրանի հետախուզության նախարարության հետ կապված օբյեկտները:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ հայտարարել էր Իրանի հետ արդյունավետ բանակցությունների մասին՝ 5 օրով հետաձգելով հարվածները։ Semafor ամերիկյան լրատվական կայքը, սակայն, հղում անելով ԱՄՆ պաշտոնյային, հաղորդել է, որ դադարը վերաբերում է միայն Իրանի էներգետիկ օբյեկտներին, ռազմական կառույցները դեռ մնում են թիրախում։