Իրանը դեռ չի պատասխանել ամերիկյան վերջին առաջարկին. Mehr

Իրանը դեռ չի պատասխանել հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ ամերիկյան վերջին առաջարկին, վերջնական տեքստի շուրջ քննարկումները շարունակվում են, իրանական կիսապաշտոնական Mehr News-ին հայտնել է Իրանի բանակցային թիմին մոտ աղբյուրը։

Աղբյուրը նշել է, որ Իրանը զգուշորեն է դիտարկում առաջարկը՝ հաշվի առնելով այն, որ ԱՄՆ-ն նախկինում չի կատարել պայմանավորվածությունները: Բացի դրանից՝ Թեհրանը արդեն երկար ժամանակ է, ինչ չի վստահում Վաշինգտոնին:

«Նախկին փորձը հաշվի առնելով՝ Իրանը ձգտում է շոշափելի և իրական օգուտներ ստանալ»,- ասել է աղբյուրը։

Մայիսին Իրանի արտգործնախարարության խոսնակը հայտնել էր, որ Թեհրանը ստացել է խաղաղություն հաստատելու մասին Թեհրանի վերջին առաջարկների վերաբերյալ ԱՄՆ-ի արձագանքը:

Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ սեղանին դրված է բավականին հստակ և հիմնավոր առաջարկ, որով Իրանը պետք է բացի Հորմուզի նեղուցը, և ներգրավվի միջուկային հարցի շուրջ շատ իրական, նշանակալի բանակցություններում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանի հետ գործարքը կա՛մ կլինի հիանալի և նշանակալի, կա՛մ գործարք չի լինի. Թրամփ