Իրանը չի գնա փոխզիջման իր իրավունքների հարցում. Ղալիբաֆը՝ Պակիստանի բանակի հրամանատարին

Իրանի գլխավոր բանակցող, խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն այսօր Թեհրանում Պակիստանի բանակի հրամանատարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրանը չի գնա փոխզիջման՝ իր ժողովրդի և երկրի իրավունքների հարցում, հայտնում է պետական հեռուստատեսությունը:

Իրանցի պաշտոնյան նշել է, որ հրադադարի ընթացքում Իրանի զինված ուժերը վերականգնել են իրենց կարողությունները, և եթե ԱՄՆ-ն «անխոհեմաբար վերսկսի պատերազմը», հետևանքները կլինեն «ավելի կործանարար և դառը»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Պակիստանի բանակի հրամանատարն Իրանում բանակցություններ է վարել Արաղչիի հետ

Պակիստանի բանակի գլխավոր շտաբի պետ Ասիմ Մունիրը նախօրեին էլ Թեհրանում բանակցություններ է վարել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ, հաղորդել են Իրանի պետական լրատվամիջոցները։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ մինչև ուշ գիշեր տևած բանակցությունների ընթացքում երկու կողմերը մտքեր են փոխանակել Իրանի հետ հետագա սրացումը կանխելուն և պատերազմը դադարեցնելուն ուղղված վերջին դիվանագիտական նախաձեռնությունների վերաբերյալ։