Իրանի կենտրոնական հատվածում օդային հարվածի հետևանքով ոչնչացվել է դպրոցական շենք։ Լուրը հաղորդում են իրանական լրատվամիջոցները՝ տեղեկացնելով՝ զոհեր չկան։
Ըստ Mehr լրատվական գործակալության՝ հարձակումը տեղի է ունեցել Մարկազի նահանգի Խոմեյն փոքր քաղաքում։ Հարակից տները ևս վնասվել են։
Իրանական մի շարք լրատվամիջոցների հրապարակած լուսանկարներում երևում է, որ միջնակարգ դպրոցի մուտքի հետևում գտնվող գլխավոր շենքն ամբողջությամբ ավերված է։
Մարկազի նահանգապետը հարձակման համար մեղադրել է «սիոնիստա-ամերիկյան ռեժիմին»։ Նահանգում տեղի ունեցած այլ հարձակումների հետևանքով, ըստ պաշտոնյայի, հինգ մարդ է զոհվել։
Կարմիր մահիկի տվյալներով՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ ավելի քան երկու շաբաթ առաջ սկսված պատերազմի սկզբից ի վեր Իրանում ավերվել կամ վնասվել է ավելի քան 21 հազար քաղաքացիական օբյեկտ։
Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Պիրհոսեյն Քոլիվանդի փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ հարձակման է ենթարկվել 69 դպրոց։