Իրանում ցույցերը տարածվել են երկրի ավելի քան 170 բնակավայրում

Իրանում ցույցերը տարածվել են երկրի 31 նահանգներից 25-ի ավելի քան 170 բնակավայրում, կիրակի օրը հայտնել է ԱՄՆ-ում տեղակայված իրավապաշտպանների գործակալությունը:

Ըստ իրավապաշտպանների՝ զոհերի թիվը հասել է առնվազն 15-ի, ավելի քան 580 մարդ ձերբակալվել է:

Իրանի պետական լրատվամիջոցները սակավ տեղեկություններ են տրամադրում ցույցերի մասին:

AP-ի հաղորդմամբ՝ բողոքի ցույցերը չեն դադարում նույնիսկ գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի շաբաթ օրվա հայտարարությունից հետո, որ ապստամբներին «պետք է իրենց տեղը դնել»:

Իրանի իշխանությունները մի կողմից ավելի վաղ հայտարարել են, որ տնտեսության դեմ բողոքներն օրինական են, և երկխոսություն կլինի, միևնույն ժամանակ արցունքաբեր գազ կիրառել՝ ի պատասխան փողոցային կատաղի բախումների: