Իրանում ցույցերի մեկ շաբաթվա ընթացքում առնվազն 16 մարդ է սպանվել. իրավապաշտպաններ

Իրանում ցույցերի մեկ շաբաթվա ընթացքում առնվազն 16 մարդ է սպանվել, կիրակի օրը հայտնել են իրավապաշտպան կազմակերպությունները: Չի նշվում, թե զոհերը ցուցարարներից են, թե իրավապահներից:

Reuters-ը հաղորդում է, որ կտրուկ գնաճի դեմ բողոքի ցույցերը տարածվել են ամբողջ երկրում՝ կատաղի բախումներ առաջացնելով ցուցարարների և անվտանգության ուժերի միջև:

Շաբաթվա ընթացքում ինչպես պետական լրատվամիջոցները, այնպես էլ իրավապաշտպան կազմակերպությունները հաղորդել են մահվան դեպքերի և ձերբակալությունների մասին, սակայն նրանց ներկայացրած թվերը տարբեր են:

Իրանում ցույցերը տարածվել են երկրի 31 նահանգներից 25-ի ավելի քան 170 բնակավայրում, ավելի վաղ տեղեկացրել է ԱՄՆ-ում տեղակայված իրավապաշտպանների գործակալությունը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանում ցույցերը տարածվել են երկրի ավելի քան 170 բնակավայրում


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը հայտարարել է, թե պատրաստ են գործի անցնել, եթե Իրանը կրակի ցուցարարների ուղղությամբ. Թեհրանից արձագանքել են
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խամենեին հայտարարել է, որ «Իրանը չի զիջի» հակառակորդին